ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցները շարունակում են քաղաքական դաշտում տարբեր վարկածներ առաջ քաշելու առիթ դառնալ: Դրանցից մեկի համաձայն՝ Հայրիկյանի դեմ կատարվածն իշխանությունների ձեռքի գործն է, որպեսզի «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը դե յուրե չգրավի երկրորդ տեղը: Ու քանի որ Ր. Հովհաննիսյանը համարվում է ԱՄՆ-ի կողմից առաջադրված թեկնածուն, հնարավոր է՝ ընտրություններից հետո պահանջ դրվեր Հովհաննիսյանին վարչապետ նշանակել՝ որպես երկրորդ տեղը գրաված թեկնածու: Հենց դրա համար էլ անհրաժեշտ էր, որ ի հայտ գար տեսականորեն երկրորդ տեղը գրավելու հնարավորություն ունեցող թեկնածու:
Այս վարկածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ. «Համաձայն չեմ, որ Ր. Հովհաննիսյանը երկրորդն է, ես կարծում եմ՝ իրական վարկանիշով Հովհաննիսյանն առաջինն է: Իսկ ինչ վերաբերում է այդ տեղեկատվությանը, թե իշխանության կազմակերպածն էր կամ վարչապետ լինելու հարց կա, ապա ասեմ, որ նման հարց չի քննարկվել, մենք պայքարում ենք նախագահի «պոստը» զբաղեցնելու համար, իսկ թե ով է կազմակերպիչը, դրա մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ կազմակերպիչը հայտնաբերվի, ու պարզվի՝ որ ուղղությունից է ղեկավարվել»:




Լրահոս