ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՇՈՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն ուշացումով ինքնահաստատվելու վերջին ճիգերն են գործադրում՝ օգտագործելով «ջղայնանալու»՝ արդեն ծեծված ու անհետաքրքիր մեթոդը: Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, Տիգրան Սարգսյանը հանկարծ «հիշել» է, որ դպրոցներում ընտրական գործընթացին միջամտելու հետ կապված բողոքներ են եղել, եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին էլ «հիշեցրել» է այդ մասին՝ փորձելով ստանալ դիտողություն անողի եւ ստեղծելով աշխատողի տպավորություն: Այնինչ երեւույթն արդեն մի քանի օրվա վաղեմության էր, եւ Աշոտյանն էլ արդեն իսկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այդ խնդիրը բարձրաձայնել էր, նաեւ նշել, որ խիստ միջոցներ է կիրառում դրա դեմ: Էլ ի՞նչ իմաստ ուներ այս թատրոնը: Վերջիվերջո, եթե մտահոգության առիթ կար, վարչապետը կարող էր Աշոտյանին այդ մասին ասել առանձնազրույցի ընթացքում, այլ ոչ թե հրապարակավ անհիմն դիտողություն անել:




Լրահոս