«Սպարտակ»-ը միացել է Ադեբայորի համար մղվող պայքարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակ»-ի հետաքրքրությունների կենտրոնում, հայտնում է Vavel հրատարակությունը:

Նշվում է, որ բացի ռուսական ակումբից, 31-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի նաև «Ասթոն Վիլա»-ն, ինչպես նաև «Վեստ Հեմ»-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 5 մլն եվրո: «Տոտենհեմ»-ի հետ ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2016թ. հունիսին:

Նախորդ մրցաշրջանում Ադեբայորն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում և դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս