
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Տեղեկացվում է, որ Ադրբեջան այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր` հայ-ադրբեջանական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու այդ հարցում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ՌԴ դերակատարությունը: