ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կոտայքի մարզում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Նա այցելել է խնձորի ու ազնվամորու այգիներ եւ նոր կառուցվող ջերմոցային տնտեսություն, հետեւել նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ս. Կարապետյանն այս անգամ էլ լուսանկարվել է «ազնվամորու» հետ ու հերթական անգամ իր ֆոտոալբոմում մի լուսանկար ավելացրել:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞վ ունի երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք, եւ խնդրում եմ՝ ասեք, թե ինչ պայմաններում է տրամադրվում այն:

Ալիսա Յուզբաշյան (49 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է քաղաքացիական ավիացիայի՝ թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական եւ թռիչքային անձնակազմերի անդամներին, բորտoպերատորներին եւ բորտուղեկցորդներին, եթե լրացել է նրանց 45 տարին, եւ նրանք աշխատել են առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 20 տարին երկարամյա ծառայության ստաժ է, իuկ առողջական վիճակի պատճառով թռիչքային աշխատանքներից ազատվելու դեպքում, եթե նրանք աշխատել են առնվազն 20 օրացուցային տարի, որից առնվազն 15 տարին երկարամյա ծառայության ստաժ է:
Oդային երթեւեկության կառավարման ծառայության կարգավարի (դիuպետչերի) վկայական ունեցող աշխատողին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա աշխատել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք, իuկ առողջական վիճակի պատճառով oդային երթեւեկության անմիջական կառավարման աշխատանքից ազատված անձին, եթե լրացել է նրա 50 տարին, եւ նա ծառայել է առնվազն 25 օրացուցային տարի, որից առնվազն 10 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է oդային երթեւեկության կառավարման աշխատանք:
Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողին, եթե լրացել է նրա 55 տարին, եւ նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: Իսկ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող պաշտոնների ցանկը սահմանում է ՀՀ Կառավարությունը:

 

 

 

 

ՀԱՐՑ. 2013 թվականից ունեմ մի քանի վարչական իրավախախտումներ: Քաղաքում չեմ եղել, հետեւաբար չեմ ստացել այդ նամակները: Խնդրում եմ ասեք՝ հիմա ես ի՞նչ կարող եմ անել, մի՞թե ստիպված եմ լինելու այդ բոլոր տուգանքները հնգապատկված մուծել:

Ալբերտ Հունանյան (30 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ եթե ակտերը չեք ստացել ժամանակին, ուրեմն դրանք հնգապատկված լինել չեն կարող, եթե հնգապատկված է, ուրեմն ստացել, բայց չեք վճարել, այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկանությունից այդ պարագայում իրավունք ունեք պահանջելու ծանուցագիրը, որը կփաստի Ձեր կողմից ստանալու հանգամանքը, եւ ստուգեք վրայի ստորագրությունը: Եթե այն համապատասխանի Ձեր ստորագրությանը, ապա կա՛մ չեք վճարել, կա՛մ վճարել եք, համակարգը ցույց չի տալիս եւ այլն: Մի խոսքով, հարցերը շատ են՝ մինչ հնգապատիկը վճարելը: Պետք է ապացուցվի Ձեր կողմից պատշաճ ստանալու հանգամանքը, հակառակ դեպքում վճարում եք մայր գումարը, եթե խախտում կա, իսկ եթե չկա, վիճարկում եք դատական կարգով:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տուգանքի չափի ավելացումը 30 օրվա համար սահմանվում է տուգանքի 25 տոկոսի չափով, իսկ 60 օրվա համար՝ 50 տոկոսի չափով, ինչպես նաեւ տուգանքի չափի ավելացումը իրականացվում է միայն տուգանքի փաստացի չվճարված մասի վրա:




Լրահոս