ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ կարգադրություն է ստորագրել ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի էթիկայի հանձնաժողովի կազմը հաստատելու մասին: Ըստ այդմ՝ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանն է, իսկ փոխնախագահը` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Կորյուն Նահապետյանը (ՀՀԿ), Վահան Բաբայանը (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ) եւ Թեւան Պողոսյանը («Ժառանգություն»):
ՆՈՐ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ