ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ նախագահական նստավայրի պաշտոնական կայքից

Սերժ Սարգսյանը երեկ հյուրընկալել է 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած, հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաեւ՝ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած մայրաքաղաքի եւ մարզերի աշակերտներին:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես սովորում եմ բուհում եւ մի քանի ամիս է՝ միաժամանակ աշխատում եմ: Դեռ ամենամյա արձակուրդ չեմ գնացել եւ չեմ օգտվել ուսման արձակուրդից: Խնդրում եմ ասեք՝ քննությունների համար սահմանված եւ ամենամյա արձակուրդ կարո՞ղ եմ ստանալ:

Անժելա Ունիկյան (27 տարեկան, ուսանող, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ըստ ՀՀ ԱՕ-ի 164-րդ հոդվածի 7-րդ մասի՝ առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման ժամկետներին համապատասխան: Մյուս կողմից ՀՀ ԱՕ-ի 174-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ ենթակետերի եւ 3-րդ մասի համաձայն՝ հանրակրթական, միջին-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին ուսումնական հաստատության միջնորդությամբ տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝
1) ընթացիկ քննություններին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր քննության համար՝ երեք աշխատանքային օր.
2) ստուգարքներին նախապատրաստվելու եւ հանձնելու համար՝ յուրաքանչյուր ստուգարքի համար՝ երկու աշխատանքային օր.
3) լաբորատոր աշխատանքների կատարման համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով.
4) դիպլոմային աշխատանքի նախապատրաստման եւ պաշտպանության համար՝ երեսուն աշխատանքային օր.
5) պետական (ավարտական) յուրաքանչյուր քննության նախապատրաստվելու եւ հանձնելու համար` վեց աշխատանքային օր.
Ուսումնական արձակուրդում չի հաշվարկվում ուսումնական հաստատության վայր մեկնելու եւ վերադառնալու ժամանակը.
Այսինքն՝ Ձեզ տրվում է ե՛ւ ուսումնական արձակուրդ, ե՛ւ ամենամյա արձակուրդ, որոնք Դուք կարող եք տնօրինել միասին, կամ տարբեր ժամանակահատվածներում:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014-2015թթ. ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013-2014 թթ. ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Ստացվում է, որ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ կխնդրեի տեղեկացնել նաեւ, թե որ դեպքում է մերժվում կենսաթոշակի նշանակումը:

Աիդա Ստեփանյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, մինչեւ անձի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը: Կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե՝
1.անձը չունի կենսաթոշակի իրավունք.
2.կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ ՀՀ-ում վայրի հասցեով.
3.ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը Հայաստանում կազմել է 463.331 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458.497, իսկ զինծառայության հետ կապված՝ 4834 մարդ: Կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 35 833.4 դրամ:




Լրահոս