ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ՉԷՐ ՀԱՍԿԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ երեկվա նիստում քննարկվել է նախագահի թեկնածու Արման Մելիքյանի երկրորդ դիմումը` ՀՀ-ից հեռացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջով: Հիշեցնենք, որ պարոն Մելիքյանի նախորդ դիմումը հանձնաժողովը մերժել էր: Այս անգամ էլ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ չի հասկանում պահանջի էությունը: Նա մի քանի անգամ նախագահի թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչ գործողություններ նկատի ունի նա՝ հանձնաժողովից պահանջելով կանխել ընտրակեղծարարությունները. «Դիմումով ասվում է՝ կանխել ընտրակեղծարարությունը, հիմա դրա տակ ի՞նչ ենք հասկանում: Ի՞նչ է պահանջվում կանխել, ապագայում տեղի ունեցա՞ծը»: «Ստեղծել պայմաններ, որ ընտրությունների իրավաչափության նկատմամբ վստահություն լինի հանրության եւ թեկնածուների կողմից»,-բացատրեց պարոն Մելիքյանը:




Լրահոս