«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այս պահին գտնվում են Բաղրամյան պողոտայում: Նրանք նախագահական նստավայրի դիմացի մայթից դիմեցին Սերժ Սարգսյանին, նշելով, որ որպես նախագահ ինքը պետք է դուրս գա և ժողովրդի հարցերին պատասխանի:
«Սերժիկ քեզ որպես նախագահ չեն հարգում, դուրս արի գոնե որպես տղա հարգեն», – բացականչեց նախաձեռնության անդամներից մեկը:
Armlur.am-ի թղթակիցը փոխանցում է, որ նախաձեռնության անդամները փորձում են փակել Բաղրամյան պողոտան, իսկ ոստիկանները նրանց փորձում է դուրս բերել տարածքից: