
Այսօր ԲՀԿ խմբակցության անդամները սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում հանդիպում են ունեցել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ընթացիկ քննարկումներ էին, որոնք նորմալ են անցել:
«Հանդիպումը տեղի է ունեցել Սահմանադրությամբ զբաղվող մեր իրավաբանների և փորձագետների, ինչու չէ նաև այն պատգամավորների հետ, որոնք ունեին կոնկրետ հարցեր հանձնաժողովի ներկայացուցիչներին,և այդ հարցերը մենք ուղղեցինք»,-նշեց նա:
Վերջինիս խոսքով` բոլոր հարցերը քննարկվել են՝ սկսած կայուն մեծամասնությունից, ավարտած ընտրիչներով և տարբեր այլ կետերով:
Բաբայանի փոխանցմամբ` կուսակցությունն իր վերջնական դիրքորոշումը կհստակեցնի: