Բեյրութում բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են գրավել կառավարական շենքեր: Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում նրանք գրավել են շրջակա միջավայրի նախարարության շենքն ու անհապաղ կերպով պահանջում են այդ գերատեսչության ղեկավար Մուհամմեդ ալ-Մաշնուկի հրաժարականը: Տեղեկացվում է, որ ցուցարարները չեն լքի նախարարության շենքը, քանի դեռ ալ-Մաշնուկը չի լքել իր պաշտոնը:
Լիբանանի հանրությունն այս նախարարին մեղադրում է երկրում «աղբային ճգնաժամի» համար պատասխանատվություն կրելու մեջ: Այն շարունակվում է հուլիսի 13-ից, երբ բնապահպանների պահանջով փակվել է Նաամեի ջրամբարը, որի մեջ թափվում էր քաղաքի կենցաղային աղբը: Արդյունքում երկիրը հայտնվել է էկոլոգիական աղետի եզրին, ինչը քաղաքացիական հանրության ու երիտասարդության զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է ծառայել:
Այժմ ակտիվիստները շարունակում են շարժվել քաղաքի կենտրոն՝ նոր բողոքի ցույցի: Մինչ այդ անկարգությունների դեմ պայքարող «ֆուխուդ» ոստիկանության հատուկ ուժերը փակել են դեպի նախարարություն տանող բոլոր ճանապարհներն ու ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել այնտեղ: