«Պարույր Հայրիկյանի ձեռքի ցավն ուժեղացել է… հնարավոր է, որ Պ. Հայրիկյանը փոխի որոշումը եւ դիմի ՍԴ՝ ընտրությունները երկշաբաթյան ժամկետով հետաձգելու պահանջով»:
Երբ մարդու ձեռքը քոր է գալիս, ասում են՝ փող պիտի ստանա: Հետաքրքիր է՝ իսկ երբ ձեռքը սկսում է ցավել, դա ինչի՞ց կարող է լինել: Միգուցե նրանից, որ փող պիտի ստանար, բայց չստացա՞վ: Կամ էլ միգուցե նախատեսված սցենարից շեղումներ եղան, բայց ո՞վ կարող է դա իմանալ, բացի Պարույր Հայրիկյանից: Մի տարբերակ էլ կա. Հայրիկյանի ձեռքը, հնարավոր է, ցավում է անտաղանդ «քիլլերի» պատճառով, որը 25 սանտիմետրից չկարողացավ գոնե այնպես կրակել, որ մարդը լիովին անվնաս մնա, ձեռքն էլ չցավի: Ախր վրիպելն էլ վարպետություն է պահանջում, իսկ այդ ապաշնորհ «քիլլերը» ո՛չ դիպչել կարողացավ, ո՛չ էլ նորմալ վրիպել: