ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիֆլիսի մերձակա Լիլո ավանի բնակիչ, 1951թ. ծնված Բադրի Բերձենաշվիլին 2002թ. դեկտեմբերի 25-ին Նոյեմբերյան-Ալավերդի ճանապարհահատվածում «Ֆիատ» մակնիշի ավտոբուսով բախվել էր «ԳԱԶ-3221»  մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով այդ մեքենայի վարորդ, Երեւանի բնակիչ Գեւորգ Ջալալբեկյանը ստացել էր միջին ծանրության մարմնական վնասվածք, իսկ «ԳԱԶ-3221» ավտոմեքենային պատճառվել էր 816 հազ. դրամի նյութական վնաս: Բ. Բերձենաշվիլուն մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Սույն քրգործը 2003թ. նոյեմբերի 4-ին մուտքագրվել էր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդունվել վարույթ, եւ նշանակվել դատաքննություն: Ամբաստանյալ Բ. Բերձենաշվիլին երկու անգամ չէր ներկայացել նշանակված դատական նիստերին, ինչի պատճառով 2003թ. դեկտեմբերի 12-ին որոշում էր կայացվել քրգործը կասեցնելու, հետախուզում հայտարարելու եւ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Հետո վերացել էին քրգործի վարույթը կասեցնելու հանգամանքները: Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չբացակայելու մասին ստորագրությունը: 2013թ. փետրվարի 6-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում դատական նիստ էր նշանակված: Սակայն, ինչպես տեղեկացանք, Բ. Բերձենաշվիլին կրկին դատարան չի ներկայացել, ու չնայած դրան` նրա դատական գործը վաղեմության ժամկետի պատճառով դատարանի կողմից կարճվել է: Դատավորը տուժող կողմին իրավունք է վերապահել պատճառված վնասը փոխհատուցելու համար քաղաքացիական հայցով դիմել դատարան:




Լրահոս