Բակո Սահակյանն ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին,  Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիային եւ նրանց ուղեկցող անձանց:

Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ եվրոպական երկրների եւ կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը՝ հավելելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախապայմանններ:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը եվրոպական ատյաններում Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները հետեւողականորեն ներկայացնելու համար «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

 




Լրահոս