Բաղրամյան պողոտայից ակտիվիստներ են բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Բաղրամյան պողոտայից կան բերման ենթարկվածներ: Քիչ առաջ ոստիկանների և ակտիվիստների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով բերման են ենթարկվել նախաձեռնության մի քանի անդամներ:

Ակտիվիստները պահանջում են, որպեսզի ոստիկանությունը կես ժամվա ընթացքում ազատ արձակի բերման ենթարկվածներին, այլապես իրենք կդիմեն կտրուկ գործողությունների:

«Եթե կես ժամում չազատեցին, ժամը 19:00-ին փողոցը փակելու ենք, դուք նրանց ապօրինի եք բերման ենթարկել»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Հավելենք, որ բախումների ընթացքում ակտիվիտներից շատերը վնասվածքներ են ստացել:

 




Լրահոս