
Ինչպես արդեն հայտնել էինք, Բաղրամյան պողոտայում հավաքված ակտիվիստները ոստիկաններին կես ժամ էին տվել` բերման ենթարկված ընկերներին ազատ արձակելու պահանջով: 30 րոպեն արդեն ավարտվել է և նրանք պատրաստ են դիմել գործողությունների:
Սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ցուցարարների գործողություններն անօրինական են, և նրանք իրավունք չունեն որևէ բան պահանջելու: