Երեկ ՝ օգոստոսի 31-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն էր: Վերջինիս բազմաթիվ շնորհավորանքներ ուղղվեցին այդ օրվա կապակցությամբ: Բայց ուշագրավն այն է, որ շնորհավորանքների թվում չկար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքը: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀԿ խմբակցության անդամների հետ՝ պարզելու համար ՝ ինչն է պատճառը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ չգիտի՝ գուցե և շնորհավորել է: «Հետաքրքիր հարցեր եք ուղղում»,-վրդովված ասաց նա: Իսկ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանն էլ մեզ հորդորեց նման հարցել չտալ: «Եթե լուրջ հարցեր ունենաք՝ զանգահարե՛ք»,- հավելեց վերջինս: Փաստորեն Քոչարյանին շնորհավորել-չշնորհավորելը դարձել է անլուրջ թեմա: