Բերման ենթարկված ակտիվիստներն ազատ արձակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի թղթակիցը հայտնեց, որ ոստիկանները հայտարարել են, որ Հնարապետության հրապարակից բերման ենթարկված «Ոտքի Հայաստան»-ի ակտիվիստներն ազատ են արձակվել:

Մեր թղթակցի փոխանցմամբ՝ նրանց թվում են Դավիթ Հովհաննիսյանը, Անդրեաս Ղուկասյանը, Փայլակ Սևանյանը, Սերգեյ Կյուրեղյանը և մի քանի այլ ակտիվիստներ:

Հիշեցնենք, որ ոստիկաններն այսօր բերման էին ենթարկել նաև Բաղրամյան պողոտայում  բողոքի ակցիա կազմակերպած «Ո՛չ թալանին» նախաձեռնության մի քանի անդամների: Ակտիվիստները փակել էին պողոտա մտնող ճանապարհները: Գրեթե նույն ժամանակահատվածում էլ  Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել  անհնազանդության ակցիաներ իրականացնող «Ոտքի Հայաստան»-ի 7 անդամները:




Լրահոս