Իշխանությունը դեռ չի խոստովանում, որ եկող տարի էլէներգիայի սակագինը կբարձրանա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո: Ըստ Նազարյանի՝ խորհրդատվության եզրակացության պատրաստման աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսին: Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչեւ այս տարվա դեկտեմբերի կեսը խորհրդատվության եզրակացությունն արդեն պատրաստ կլինի:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սպառողին մատակարարվող  էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը` 6,93 դրամը, փոխհատուցվելու է մինչեւ այդ փաստաթղթի պատրաստ լինելը: Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները պլանավորում են էլէներգիայի սակագինը փոխհատուցել մինչեւ այս տարվա վերջ: Իհարկե, ՀՀ ղեկավարությունից ոչ մեկը դեռ չի խոստովանում, որ իրենք մտադիր են եկող տարվա սկզբից բարձրացնել էլէներգիայի սակագինը, բայց առկա զարգացումները հենց այդ մասին են վկայում:

Ավելի մանամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս