Գեներալ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում նոր կանոններ է ստեղծել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածին քաղաքում ամեն տեղ չէ, որ վարորդները կարող են մեքենաները կայանել: Հատկապես կենտրոնում, որտեղ կայանման իրավունք ունեն բացառապես գեներալ Մանվելի ու նրա թիկնազորի մեքենաները: Սույն «կանոնակարգի» հեղինակը գեներալն է։ Նրա մարդիկ պատժում են այն խախտողներին: Էջմիածնի երթեւեկության այս չգրված «կանոնակարգին» ծանոթ են քաղաքի բոլոր վարորդներն ու անգամ նրանք, ովքեր  հաճախ են լինում Էջմիածնում: Բայց պատահում են նաեւ անտեղյակներ, որ ընկնում են պատմությունների մեջ:

Օրինակ, ԿԳ նախարարի վարորդը մի քանի օր առաջ շեֆին բերել-իջեցրել էր Մայր Աթոռում՝ ուսուցիչների օրհնության արարողությանը մասնակցելու համար, եւ մեքենան կայանել է Մայրավանքի դարպասի մոտ: Կարճ ժամանակ անց հայտնված գեներալի մարդիկ նրան կարգադրել են արագ ազատել եկեղեցու մուտքն ու մեքենան տեղափոխել կանգառ կամ եկեղեցուն պատկանող վճարովի կայանատեղի: Նախարարի վարորդը հլու-հնազանդ ենթարկվել է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս