Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումների արդյունքում ծիծաղելի ակտեր են կազմվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ֆինանսների նախարարությունն արդեն ավարտել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում հարկային ստուգումները, որոնք սկսվեցին փետրվարյան դեպքերից հետո՝ Սերժ Սարգսյանի հրահանգով։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահն իր հայտնի ելույթում խոսել էր Ծառուկյանի կողմից հարկերը թաքցնելու մասին։ Սակայն քանի որ գործընթացի նպատակը Ծառուկյանին մեծ քաղաքականությունից վտարելն էր, եւ իշխանությունը համարում է խնդիրը լուծված, ուստի ստուգումների արդյունքում ծիծաղելի ակտեր են կազմվել՝ սիմվոլիկ տուգանքներով․ 50 հազարից մինչեւ 1 միլիոն դրամի չափով։ Երեկ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին հարցրինք այդ մասին։ «Չէ, էդպես չէ, քննարկման փուլում է, մենք նախագծերը ներկայացրել ենք, իրենք էլ համապատասխան առարկություններ ունեն, պարզաբանումների կարիք կա, բայց նախագիծը դեռ քննարկման փուլում է, երբ որ ավարտենք, կներկայացնենք, դուք էլ կիմանաք»։

Այսինքն՝ խախտումներ եք արձանագրել, իրենք առարկո՞ւմ են։ «Այո, կան խախտումներ»։ Խոշո՞ր չափի են խախտումները։ «Դե, մեր արձանագրած գումարներն իրենց կողմից առարկվում են, հիմա, երբ որ քննարկումները կավարտվեն, բնական է…»։ Իսկ ի՞նչ թվերի մասին է խոսքը։ «Հիմա թիվը պետք չէ հրապարակել… Երկար տարիներ հանրապետության նախագահի կողմից արգելված է, որ մենք որեւիցե բիզնեսին ավել կամ պակաս գումար առաջադրենք, մենք անում ենք օրենսդրական դաշտում, առաջադրում ենք միայն օրենքից բխող եւ բիզնեսին էլ հնարավորություն ենք տալիս, որպեսզի հնարավորություն ունենա բողոքարկել»։ Ե՞րբ կհրապարակեք արդյունքները։ «Մոտակա 10 օրվա ընթացքում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս