«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կինը՝ Մարինե Մկրտումյանը, նախորդ տարի 29 մլն 166 հազար դրամ արժողությամբ առանձնատուն է գնել: Միեւնույն ժամանակ Մկրտումյանը վաճառել է իր հողամասը, դրա դիմաց ստանալով 4,8 մլն դրամ:
Մարինե Մկրտումյանը, դատելով, հայտարարագրից, չէր կարող ավելի քան 29 մլն արժողությամբ առանձնատուն գնել, քանի որ այդքան գումար չուներ: Եթե 2014թ. սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 40 հազար դոլար, ապա տարեվերջին՝ գրեթե 30 հազար դոլար: Եթե համարենք, որ տարվա ընթացքում նվազած 10 հազար դոլարը նա ծախսել է հենց առանձնատան գործարքի համար, հողամասի վաճառքից ստացված 4,8 մլն դրամը նույնպես, ապա 29 միլիոնի կեսից էլ գումար է ստացվում: Իսկ թե ինչ կամ ում միջոցներով է Մարինե Մկրտումյանը առանձնատուն գնել, հայտնի չէ:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: