“Հրապարակը” գրում է, որ ԲՀԿ-ի տեղական կառույցներում մրցավազք է Սերժ Սարգսյանի օգտին աշխատելու համար: Գյումրիում թե Մարտուն Գրիգորյանը, թե Ապարը` Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը, ցանկանում են որքան հնարավոր է՝ շատ հանձնաժողովների “կուրացիա” անել, որպեսզի իրենց ցույց տված “փայլուն” արդյունքներով հասնեն եւ անցնեն նույն “ճակատում” կռվող ՀՀԿ-ական Արման Սահակյանին:
Համանման վիճակ է նաեւ մյուս մարզերում ու համայնքներում, օրինակ, Նոր Նորքի զանգվածում, որտեղ ավանդաբար ուժեղ համարվող ԲՀԿ-ի ոչ անհայտ “բաղկացուցիչներ” Կոբրան` Վարդան Վարդապետյանը, Արթուր Կեսոյանը լարված ու ինքնաբուխ աշխատում են նախագահի օգտին: