ՀԺ. Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ հավաստի աղբյուրից “ՀԺ”-ն տեղեկություն է ստացել, որ Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները: Պաշտոնապես դա բացատրել են նրանով թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով: Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի` նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատև մի ժողով է անցկացրել, և թերթի ունեցած տեղեկություններով, խոսել է նաև նախընտրական թեմաներով, մասնավորապես, առաջիկա ընտրություններին “ակտիվ մասնակցություն” ապահովելու անհրաժեշտության մասին: Ըստ թերթի աղբյուրների, անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում` Էջմիածնի և Սևանի ճեմարանների սաներից: Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Այս տեղեկությունների շուրջ Հայ Առաքելական եկեղեցու լրատվության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալու թերթի փորձերը անցել են ապարդյուն:




Լրահոս