
Հայազգի ֆուտբոլիստ Ռումյան Հովսեփյանը կարիերան շարունակելու է Դնեպրոձերժինսկի «Ստալ»-ում, այդ մասին ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Ակումբը հանդես է գալիս Ուկրաինայի Պրեմյեր լիգայում:
Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում «Ստալը» 6 տուրերից հետո վաստակած 7 միավորով մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը: