
Armlur.am-ը երեկ հայտնել էր, որ հակառակորդը կրակոցներ է արձակել Տավուշի մարզի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմը վիրավորներ է ունեցել:
Վիրավորներից մեկին` Գոռ Գևորգյանին վիրահատել են և Բերդի հոսպիտալից տեղափոխել Կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Հոսպիտալից Armlur.am-ին փոխանցեցին, որ զինծառայողը մի քանի վնասվածքներ է ստացել և այժմ վիճակը կայում ծանր է:
Հավելենք, որ մյուս զինծառայող Վլադիմիր Գևորգյանի վիճակը ևս կայուն ծանր է, նա դեռևս դեռևս գտնվում է Բերդի հոսպիտալում: