
Հրազդանի, Իջևանի, Դիլիջանի, Սպիտակի ճանապարհներին այս օրերին ինչ-որ արտառոց դեպքեր են կատարվում: Մասնավորապես` այդ ճանապարհներին նկատվում են ծառայություն իրականացնող մեծ թվով ոստիկանական մեքենաներ: Սովորական օրերին այդ ճանապարհներին այդքան ոստիկանական մեքենաներ դժվար է հանդիպել:
Ավելի ուշ, Armlur.am-ը պարզեց, որ պատճառը այդ տարածքներում ապօրինի անտառահատումների դեպքերն են, որոնք կտրուկ ավելացել են: Ըստ այդմ` այս օրերի ընթացքում ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել մեծ թվով մեքենաներ` բարձված ծառերով, իսկ վարորդները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ: Սակայն, ավելի ուշ նրանց մեծ մասին բաց են թողել` կազմելով համապատասխան արձանագրություններ: Ընթանում է քննություն: