
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, որը նախարարական պաշտոնից զրկվել է 2010 թվականին` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցանկությամբ, վերադարձել է ԲՀԿ շարքերը:
Նախարարական պորտֆելից զրկվելուց հետո Պետրոսյանի և Ծառուկյանի հարաբերությունները լարվել էին, և նախկին նախարարը հայտարարել էր ԲՀԿ-ից դուրս գալու մասին: Սակայն այժմ, երբ ԲՀԿ-ն առանց Ծառուկյանի է, նախկին նախարարը որոշել է վերադառնալ այդ կուսակցություն: