Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Դենիս Չերիշևը չի հեռացել իսպանական ակումբից, քանի որ դրան դեմ էր ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, վստահեցնում է El Confidencial-ը:
Աղբյուրի տվյալների համաձայն` Բենիտեսին մոտ կանգնած մարդիկ հայտնել են, որ մարզիչը Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստին կարող է օգտագործել որպես Մարսելո Ժունիորին փոխարինող: Չերիշևն իր կարիերան ցանկանում էր շարունակել Պրեմյեր լիգայում: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Լիվերպուլ»-ը և «Նյուքասլ»-ը: