
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին Կապանի հոգեբուժարան տեղափոխված Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորը` Սեյրան Խաչատրյանին` Աղալարին, դուրս են գրել:
Հիշեցնենք, որ վերջինիս հոգեբուժարան էին տեղափոխել անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի գործով նրան կալանավորելու որոշում է կայացվել:
Իսկ այժմ էլ մարզպետի եղբայրը չնայած հիվանդանոցում չէ, բայց կալանավորված էլ չէ: Ազատ շրջում է: