
Այսօր` Տյառնընդառաջին, Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելելու է Գեղարքունիքի մարզ: Այնտեղ առաջին անգամ մեծ շուքով կնշվի այդ տոնը: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է. “Նախնական կազմված գրաֆիկով նախագահի այցելությունն ընդամենը համընկել է Տյառնընդառաջի հետ: Բայց քանի որ 13-ը Տյառնընդառաջի օրն է, այդ պատճառով էլ Գեղարքունիքի մարզում մեծ շուքով է նշվելու այն: Այդ օրը Սբ. Աստվածածին եկեղեցում լինելու է պսակադրության արարողություն, իսկ Գավառի կենտրոնական հրապարակում` միջոցառում”: “Ժողովուրդ”-ի հարցին, թե Սերժ Սարգսյանը մասնակցելու է պսակադրությանը, մարզպետը պատասխանել է. “Բնականաբար պսակադրության արարողությունը երկար է տևելու, և կարծում եմ, որ նախագահը ներկա կլինի արարողությանը”:
Շարունակությունը՝ “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում