Նոր Նորքում` խցանման մեջ հայտնված մեքենայում, կինը ծննդաբերել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում Հայկի արձանի մոտ խցանման մեջ կինը ծննդաբերել է: Այս մասին տեղեկությունը շատ արագ տարածվեց ,Ֆեյսբուքե սոցիալական ցանցում: NEWS .am-ի թղթակիցը, զանգահարելով Երեւան քաղաքի մի քանի հիվանդանոցներ, դեպքի վերաբերյալ մի շարք մանրամասներ է պարզել:
Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ծննդատնից NEWS .am-ի թղթակցին հայտնեցին, որ Նոր Նորք վարչական շրջանից “Շտապօգնության” մեքենայով փետրվարի 12-ին ժամը 16.25-ին, իրենց մոտ է տեղափոխվել ծննդաբերած կին` նորածնի հետ: Խցանման մեջ 36-ամյա Մարիամ Սարգսյանի ցավերը բռնել են եւ նրան չեն հասցրել տեղափոխել հիվանդանոց, նա ծննդաբերել է հենց “Շտապօգնության” մեքենայում: Նորածինն աղջիկ է` 3200 գրամ քաշով եւ 50 սմ հասակով:
Ի դեպ, կինը մեկ տղա ունի, իսկ երկրորդ երեխան մահացել էր մինչեւ մեկ տարեկան դառնալը: Հիվանդանոցից հայտնեցին, որ կինն արդեն դուրս է գրվել, նրա վիճակը լավ է: 




Լրահոս