
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, շնորհավորելով իր համաքաղաքացիներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյա տարելիցի կապակցությամբ, կոչ է արել ողջ աշխարհին «միասնական ճակատով» հանդես գալ ընդդեմ Ռուսաստանի, որը չհայտարարված հիբրիդային պատերազմ է հայտարարել Կիևին, հայտնել է Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիան:
«Երկորդ համաշխարհային պատերազմի արյունալի դասերը չպետք է ի զուր լինեն: Ագրեսորին կանգնեցնել կարելի է միայն միասնական ջանքերով, ինչպես դա եղել է 70 տարի առաջ… Հենց այս պատճառով էլ այսօր, տոնելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյա տարելիցն ու հարգանքի տուրք մատուցելով տասնյակ միլիոնավոր զոհերին, մենք դիմում ենք ողջ ազատ աշխարհի ժողովուրդներին՝ կոչ անելով միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ ռուսական ագրեսորի, որը չհայտարարված հիբրիդային պատերազմ է սկսել ընդդեմ ինքնիշխան Ուկրաինայի»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է Պորոշենկոյի խոսքերը: