Տյառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տյառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նորապսակների օրհնության օր: Բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության արարողություն: 
Այս տարի Տյառնընդառաջի օրը համընկնում է Մեծ Պահքի շրջանին, երբ վարագուրված է խորանը: Սակայն տերունական տոնի կապակցությամբ բացվում են եկեղեցիների Սբ. խորանների վարագույրները: Մատուցվում է բաց Ս. Պատարագ, որի ընթացքում տրվում է Ս. Հաղորդություն:
Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:




Լրահոս