Թունավորվել են շմոլ գազից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում փետրվարի 12-ին՝ ժամը 20.00-ին, հաղորդում է ստացվել, որ “շմոլ գազի թունավորում” ախտորոշմամբ Պարույր Սևակի փողոցից իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել տան բնակիչներ` 1982 թ. ծնված Աննա Սիմոնյանը և 1982 թ. ծնված Հռիփսիմե Պետոյանը:
Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության՝ պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, տանը գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս