Իրաքում Թուրքիայի 18 քաղաքացի է առևանգվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական  Nurol շինարարական ընկերությունը պաշտոնապես հաստատել է Բաղդադում  Թուրքիայի քաղաքացի հանդիսացող իր 18 աշխատակիցների առևանգման մասին լուրերը: Reuters գործակալությունը, հղում կատարելով Իրաքի ՆԳՆ-ին, հայտնել է, որ առևանգիչների դեմքը ծածկված էր դիմակով, հանցագործները զինվորական հագուստ են կրել: Associated press-ի տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիներն աշխատել են Սադր քաղաքի շիական շրջանի սպորտային համալիրի կառուցման վրա:

Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ մշտական կապի մեջ են գտնվում Իրաքի ՆԳՆ-ի հետ ու հուսով են, որ այս իրավիճակը բարեհաջող ավարտ կունենա, չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը:

«Շինարարական ընկերությունում աշխատող Թուրքիայի 18 քաղաքացիներն առևանգվել են Բաղդադում: Մենք Իրաքի ՆԳՆ-ի հետ սերտ համագործակցության մեջ ենք գտնվում ու հուսով ենք, որ այս միջադեպը բարեհաջող կերպով կավարտվի»,-  Կուրտուլմուշն Անկարայում հայտարարել է լրագրողներին:




Լրահոս