Սամվել Կարապետյանը կառուցելու է ՌԴ քննչական կոմիտեի 6 միլիարդ ռուբլի արժողությամբ շենքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քննչական կոմիտեի 6 միլիարդ ռուբլի արժողությամբ ու 60 հազար քմ մակերեսով նոր շենքը նախագծել է Վլադիմիր Եվտուշենկովի «Մոսկապստրոյ» ընկերությունը, իսկ շենքի շիանարարությունը կիրականացնի Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը, այս մասին գրում է РБК-ն:

Օգոստոս ամսի կեսերին սկսվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնի շինաշխատանքները: Լայնամասշտաբ շինաշխատանքների համար պետք է հատկացվի 5.83 մլրդ ռուբլի,  որոնցից նախագծային փաստաթղթերի վրա ենթադրվում է ծախսել 235 մլն ռուբլի:

754411226129270

Նախագծի համաձայն՝ շենքի ընդհանուր մակերեսը գրեթե 60 հազար քառակուսի մետր է, որոնցից 13.300 քառ. մետրը գետնահարկ է լինելու: Ներսում նախատեսվում է կառուցել աշխատասենյակներ, մշակութային կենտրոն, մարզական համալիր, ինչպես նաև VIP-ճաշասենյակ ու բար:

754411226515460




Լրահոս