ԿՄԿ-ների վերակառուցումը` հրատապ խնդիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ՋՏՊԿ-ում ընդունեց Հարավային Կորեայում ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ-UNIDO) ներդրումների և տեխնոլոգիաների խթանմանն աջակցող գրասենյակի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆին Սու- Թայկ Ռհիին, «Էկոինջիներինգ» ընկերության ներկայացուցիչ, Հարավային Կորեայում այլընտրանքային էներգիայի ասոցացիայի նախագահ դոկտոր Հյու – Սուն Սոնգին՝ իրենց գործընկերների հետ: Հանդիպումը նախաձեռնել և հանդիպմանը մասնակցում էր ՄԱԱԶԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Ա. Սիմոնյանը: Այդ մասին  armlur.am-ը տեղեկացել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեից:

Պատվիրակության հայաստանյան այցի նպատակն է ծանոթանալ Հայստանում այլընտրանքային էներգիայի, աղբի վերամշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, կեղտաջրերի մաքրման կայանների գործունեությանը և դրանց վերակառուցման նպատակով վարվող ռազմավարությանը:
ՋՏՊԿ-ում քննարկումներն ու ծրագրային ներկայացումները, բնականաբար, կառուցված էին կեղտաջրերի մաքրման կայանների շուրջ: Կոմիտեի նախագահը ներկայացրեց վերջին տարիներին հանրապետությունում կեղտաջրերի մաքրման ուղղությամբ իրականացված ծրագրերը՝ կարևորելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ԿՄԿ – ներ են կառուցվել հատկապես այն բնակավայրերում, որտեղից դուրս եկող կոյուղաջրերը ջրային աղբյուրների հետ կապված մեծ ռիսկեր են պարունակում, ( Սևանա լճի ավազան – Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներ), ինչպես նաև առջնահերթությունը տրվել է տուրիստական բնակավայրերի սանիտարիայի ապահովումը (Ջերմուկ, Դիլիջան): Այս պահին առանցքային խնդիր է դիտարկվում Երևանի 2 ԿՄԿ-ների վերակառուցումն ու շահագործումը եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Կորեացի մասնագետները ներկայացրեցին իրենց հնարավորությունները թե՛ թափոնների մշակման և թե՛ հատկապես կեղտաջրերի մաքրման ուղղությամբ: Ներկայացված փորձը, ֆինասավորման լրացուցիչ աղբյուրներ գտնելու պատրաստակամությունը, ստեղծվելիք կառույցների ազգային լինելու պարտադիր պայմանը համագործակցության լայն ու հուսալի հարավորություններ են տալիս: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին տեղեկատվության պարբերական փոխանակման, հանդիպումների միջոցով առաջ տանել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գաղափարները և հասնել համատեղ գործողությունների:




Լրահոս