Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում երեկ հակառակորդի կողմից ակտիվություն է եղել: Ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը` կրակ բացելով հայկական գյուղերի ուղղությամբ: Տավուշի մարզի Բաղանիս համայնքում ադրբեջանական հրետակոծությունից, բարեբախտաբար, վնասները միայն նյութական են եղել:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանը հրապարակել է լուսանկարներ, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմի կրակոցներից վնասվել են տան ապակիները, պատերը: