
Սեպտեմբերի 2-ին ` ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 16 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.39-ին, մարվել ` 09.42-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում: Այրվել է հյուրասենյակը՝ գույքով (մոտ 6 քմ):