
Այս ֆոտոշարքում ներկայացված են 3-ամյա գեղեցկուհի փոքրիկ Սիենան և նրա երկամյա դոբերման շունը: Նրանք իսկական սենսացիա են դարձել համացանցում, քանի որ շատերը կարծում են` շունը բավականին անսպասելի ընկեր է փոքրիկի համար: Համացանցում նրանց ընկերությունը ստացել է «Գեղեցկուհին և հրեշը» անվանումը:
«Դոբերմաններն իրենց համար ընտրում են մեկ հոգու և ցանկանում, որ նա միշտ լինի իրենց կողքին: Մեր շունն ընտրել է Սիենային: Մենք ուրախ ենք այն ուշադրության համար, որին արժանացել ենք համացանցում, թող մարդիկ իմանան, թե ինչ քնքուշ կարող են լինել այս տեսակի շները», – նշել է Սիենայի մայրիկը:
Սիենան ընդհանրապես չի խաղում խաղալիքներով
Խաղերի համար նա ունի Բուդդային
Նրան բերեցին, երբ Սիենայի մյուս շունը սատկեց
Ընտանիքը որոշեց մանկատնից շուն վերցնել
Սակայն հետագայում որոշեցին այլ ձեռքբերում կատարել
Սիենան և Բուդդան ամեն ինչ միասին են անում
Նրանք քնում են միասին
Նույնիսկ հարդարում են միմյանց
Միասին դաշնամուր են նվագում
Ինստագրամում այս քաղցր զույգը միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել