Բյուրեղավանում եղբայրներ են դանակահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Armlur.am-ը տեղեկացավ, որ նրանցից մեկի վիճակը ծանր կայուն է, մյուսինը` միջին ծանրության:

Armlur.am-ը ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ տեղի ունեցած դանակահարության փաստով Կոտայքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Պարզվել է, որ դանակահարվածները Բյուրեղավանի բնակիչներ, եղբայրներ 25-ամյա Ռոման և 26-ամյա Արմեն Ստեփանյաններն են:




Լրահոս