![](https://armlur.am/wp-content/uploads/2015/03/armen-ashotyan1.jpg)
Այսօր համացանցը պայթեցրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի` դպրոցի տնօրենի տեղակալ նշանակվելու մասին լուրերը: Չնայած դպրոցից հավաստիացնում են, որ վերջինս երկու կարմիր դիպլոմ ունի և կարող է այդպիսի պաշտոն զբաղեցնել, սակայն խոսակցությունները և քննադատությունները չեն դադարում:
Այս առնչությամբ համացանցի իր էջում գրառում է կատարել նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: «Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք», – գրել է նա։