Խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել քաղցրեղեն ուտելու ցանկությունից (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից յուրաքանչյուրն ունեն փոքրիկ թուլությունները, սակայն գալիս է պահ, որ դրանք վերածվում են մեծ խնդիրների: Չկա ոչ մի դատապարտելի հանգամանք այն բանում, որպեսզի ուտես մեկ-երկու կոնֆետ կամ մեղրով թեյ խմես, սակայն, երբ քաղցրեղենի չարաշահում է տեղի ունենում և սկսում եք կախվածություն ունենալ, պետք է քայլեր ձեռնարկել:

Երբեք բաց մի թողեք նախաճաշը

Ապացուցված է, որ բոլոր նրանք, ովքեր իրենց օրը սկսում են նախաճաշով, օրվա ընթացքում ավելի քիչ են քաղցրեղեն օգտագործում: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ չնախաճաշելն արյան մեջ իջեցնում է գլյուկոզայի մակարդակը, որն էլ փորձում ենք կարգավորել: Նախաճաշի մեջ ներառեք ձու, բանջարեղեն, անյուղ միս և այլ այնպիսի մթերքներ, որոնք ինսուլինի քանակը հավասարակշռված են պահում:

Քրոմ է անհրաժեշտ

Այն իրոք կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը: Այդ պատճառով, եթե դուք մշտապես ցանկանում եք թխվածքաբլիթ ուտել, շոկոլադ կամ այլ որևէ բան, ապա ձեզ օրգանիզմում քրոմի պակասություն կա: Որպեսզի դա ուղղեք, ձեր կերակրացանկում ավելացրեք սնկերի, բնական հյութերի և այլ քրոմով հարուստ մթերքների քանակը:

Ամենօր օգտագործեք բիոտիկներ

Քաղցրեղենի նկատմամբ անկառավարելի ձգողականությունը կարող է հանգեցնել դիզբակտերիոզի: Օգտակար բակտերիաներով հարուստ սնունդը կօգնի կարգավորել  միկլոֆլորան: Այդ պատճառով ձեր սննդակարգում ավելացրեք բնական յոգուրտ և կեֆիր:

Տանջեք ձեզ

Եթե դուք պատրաստ եք կտրուկ գործողությունների, այսպիսի փորձարկում կատարեք. ամբողջությամբ դադարեք օգտագործել քաղցրեղեն: Սովորաբար օգառաջին օրերը դժվար են լինում և օրգանիզմը համառորեն չի ենթարկվում քեզ: Սակայն, եթե դուք դիմանաք այս ամենին, ապա մի քանի օր անց ամեն ինչ ավելի հեշտ կտրվի:

Կրճատեք կոֆեինի օգտագործումը

Կոֆեինը կարող է վատ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա և կտրուկ իջեցնել շաքարի քանակութունը: Այդ պատճառով առավոտյան թխվածքաբլիթով սուրճ խմելուց հետո, դուք արդեն մի քանի ժամ անց կցանկանաք ևս մի քանի հատ թխվածքաբլիթ ուտել: Փոխարինեք սուրճը թեյով, մրգային հյութով, որոնք չեն իջեցնի շաքարի քանակությունը:

Անցեք բնական շաքարի օգտագործմանը

Եթե ինչ-որ քաղցր բան համտեսելու ցանկությունը չի լքում ձեզ, ապա փորձեք ուտել ոչ թե կոնֆետ կամ պաղպաղակ, այլ բավարարվեք որևէ քաղցր մրգով, օրինակ կերեք խնփոր կամ նարինջ:

Ավելի շատ ջուր խմեք

Պարզ, բայց օգտակար սովորություն. սկսեք ձեր առավոտը մեկ բաժակ ջուր ըմպելով: Արդյունքում, նույնիսկ լավ նախաճաշելուց հետո օրգանիզմը կլինի հսկողության ներքով: Մի’ մոռացեք, օրվա ընթացքում ամենաքիչը պետք է 8 բաժակ ջուր խմեք:

Վերանայեք ձեր սննդակարգը

Եթե ձեր սննդակարգում ամեն ինչ կարգավորված լինի, ապա դա կօգնի մոռանալ քաղցրեղենի պակասության մասին:

Շատ շարժվեք

Ֆիզիկական վարժությունները շատ օգտակար են օրգանիզմի համար: Ընթրիքից հետո զբոսանքը կլինի հիանալի լուծում:

 




Լրահոս