
Ռուսաստանի ֆուտբոլի միության նորընտիր նախագահ Վիտալի Մուտկոն հայտնել է, որ 1-ին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը շարունակելու է պաշտոնավարումը:
«Նիկիտա Սիմոնյանը շարունակելու է լինել 1-ին փոխնախագահը: Կարծում եմ, որ գլխավոր քարտուղար կարող է լինել Ալեքսեյ Սորոկինը: Հետագայում կտեսնենք, թե ովքեր կմնան»,- նշել է Մուտկոն: