
Սեպտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի նախախաղային մամուլի ասուլիսը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Նույն օրը՝ ժամը 21:30-ին՝ «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն Մեդիայի ներկայացուցիչների համար: