«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ վերանորոգվել է Ֆիոլետովո գյուղի դպրոցի մարզադահլիճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը կրկնակի տոն էր Ֆիոլետովո գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում է 140 աշակերտ: Այս օրը դպրոցում ոչ միայն ողջունում էին 15 առաջին դասարանցիներին, այլ նաև բացում էին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աջակցությամբ վերանորոգված մարզադահլիճը:

hek

Աշակերտներին ողջունեցին ՀՀ-ում ՌԴ-ի Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հայաստանում ՌԴ-ի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը շնորհավորեց աշակերտներին Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

– Համոզված եմ, որ դահլիճը, որը չէր շահագործվում երկրաշարժից հետո, կծառայի երեխաներին և թույլ կտա զարգացնել նրանց մարզական հաջողությունները: Մեր Ընկերությունը կշարունակի աջակցել դպրոցին՝ ուսուցման հարմարավետ պայմաններ ստեղծելու գործում, – ասաց Վիկտոր Ռեբեցը:

Ինչպես նշեց ՀԿԵ-ի ղեկավարը, ընկերությունը իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերեց դպրոցի 2-րդ մասնաշենքի վերանորոգման գործում: Այստեղ են գտնվում մարզական և ակտային դահլիճները: Նրա խոսքերով, երկրաշարժից հետո այստեղ վնասվել էր ջեռուցման համակարգը, կենցաղային հանգույցները, մասնաշենքը գտնվում էր վատ վիճակում. «Մարզական դահլիճը ավերված էր և չէր շահագործվում, ակտային դահլիճը գրեթե չէր օգտագործվում: Մենք որոշեցինք վերականգնել օբյեկտները և համատեղել ակտային և մարզական դահլիճները: Իսկ անհրաժեշտ մարզական սարքավորումները նվիրեցին ռուսական բիզնեսի ներկայացուցիչները», – նշեց Վիկտոր Ռեբեցը:

hek1

Նա նաև տեղեկացրեց, որ Ընկերությունը վերականգնեց ջեռուցման համակարգը և տանիքը, կոսմետիկ վերանորոգեց դպրոցի մասնաշենքերը:
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը ընդգծեց, որ դպրոցի բարեկարգման ծրագիրը շարունակվելու է և ապագայում նախատեսվում է վերանորոգել գրադարանը, որտեղ կտեղադրվեն նոր գրապահարանները և կբացվի նոր ընթերցասրահ: Բացի այդ, նախատեսվում է բարեկարգել նախապատրաստական խմբի դասասենյակը:
Իր հերթին ՌԴ Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ դպրոցին ցուցաբերված աջակցության համար:

Իսկ տոնական արարողության ժամանակ դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանը ՀԿԵ-ի ղեկավարին հանձնեց շնորհակալագիր:
Դա ՀԿԵ-ի կողմից Ֆիոլոտովո գյուղին ցուցաբերած աջակցության առաջին փորձը չէ: Ընկերությունը արդեն աջակցել էր դպրոցի վերանորոգման աշխատանքների իրականացման և ինտերակտիվ ուսուցման դասարանի կահավորման գործին, դասագրքեր էր նվիրել դպրոցի գրադարանին:

 




Լրահոս