Ռուսական «Անիմակկորդ» ընկերությունը YouTube-ում հրապարակել է «Մաշան ու արջը» մուլտսերիալի վերջին 52-րդ սերիան: Նկարահանող խումբը դեռևս չի ծրագրում մուտֆիլմի շարունակությունը: Նախագծի պրոդյուսեր Դմիտրի Լովեյկոն պարզաբանել է «Իզվեստիային», որ «Անիմակկորդը» նոր սերիաներ նկարելու համար բավարար միջոցներ չունի:
«Չնայած վարկանիշին, մենք դեռևս որոշում չենք կայացրել, կնկարահանենք արդյոք մուլտֆիլմի երրորդ սեզոնը, մեր ուժերն են հավաքվում»,- նշել է Լովեյկոն: Նա հավելել է, որ շատ ժամանակ է պահանջվում մուլտֆիլմի սցենարը գրելու համար:
Վերջինիս խոսքով՝ այժմ ստուդիան կենտրոնացել են երկու այլ նախագծերի վրա: