Ղազախստանի խորհրդարանում օրինագիծ է ընդունվել, որում առաջարկվում է հանրապետության քաղաքացիների անձնագրերում երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ելույթներից մեջբերումներ անել: Այս մասին Մեջլիսի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է պատգամավոր Ռահմետ Մուկաշևը, փոխանցում է «Կազինֆորմը»:
«Փաստաթուղթը ենթադրում է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրինագծում փոփոխություններ կատարել՝ հանրապետության քաղաքացիների անձնագրերում անկախության մասին առաջին նախագահի, ժողովրդի առաջնորդի (Նազարբաևի պաշտոնական տիտղոսը) խոսքերը գրելու մասով»,-պարզաբանել է պատգամավորը:
Մուկաշևի խոսքով՝ օրինագիծը նաև ենթադրում է անձն հաստատող փաստաթուղթը ստանալու ժամանակ երդմնակալության արարողություն անցկացնել: