Օգոստոսի 3-ը տարվա 246-րդ օրն է: Տարբեր տարիների այս օրը տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ: 301 թվականի օգոստոսի 3-ին է ստեղծվել հնագույն պետություններից մեկը` Սան Մարինոն:
1783 թվականին Մեծ Բրիտանիան ճանաչել է Միացյալ նահանգների անկախությունը:
1804 թվականի այս օրը ռուսական զորքերը վերացնում են Երևանի բերդի պաշարումը և վերադառնում Վրաստան:
2004 թվականի սեպտեմբերի 3-ը Բեսլանի դպրոցի գրավման 3-րդ օրը ռուսական զորքերը ձեռնարկում են գրոհ:
Այդ ողբերգական դեպքերի հետևանքով զոհվում է զոհվում է 334 մարդ, որից 186-ը երեխա:
1947 թվականի սեպտեմբերի 3-ին է ծնվել խորհրդային հայ ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը:
1952 թվականի սեպտեմբերի 3-ին է ծնվել հայ բանաստեղծ, թարգմանիչ, 1991-96թթ ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Հակոբյանը:
1877 թվականի սեպտեմբերին մահացել է ֆրանսիացի պատմաբան և պետական գործիչ Լուի-Ադոլֆ Տիերը, ով, 1871-73 թթ. եղել է Ֆրանսիայի նախագահ: Սեպտեմբերի 3-ը նաև Ավստրալիայում նշվում է որպես պետական դրոշի օր: